ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Աթեշյանը պետք է ընտրի՝ թուրքական պետության հե՞տ, թե՞ եկեղեցու հետ լինել

Աթեշյանը պետք է ընտրի՝ թուրքական պետության հե՞տ, թե՞ եկեղեցու հետ լինել
24.03.2017 | 00:38

Պոլսո հայոց պատրիարքի թեկնածուներից, պատրիարքարանի կրոնական ժողովի ատենապետ, եպիսկոպոս Սահակ Մաշալյանը արք. Աթեշյանի պահվածքի վերաբերյալ հայտարարություն է արել։ Ստամբուլի հայկական «Ակօս»-ի հետ զրույցում եպիսկոպոս Սահակ Մաշալյանը նշել է, թե արք. Աթեշյանի պահվածքից զգացվում է, որ նա ցանկանում է թուրքական պետության ուժերով մնալ նշանակովի պաշտոնում։ «Պատրիարքական տեղապահ Բեքչյանը այս թեմայով կարևոր հայտարարություն է արել։ Դրանից հետո արք. Աթեշյանը պետք է ընտրի՝ թուրքական պետության հե՞տ, թե՞ եկեղեցու հետ լինել»,- ասել է Մաշալյանը։


Անդրադառնալով պատրիարքի ընտրության աշխատանքներին, եպիսկոպոս Մաշալյանը շեշտել է, թե արդեն մնում է սպասել ապրիլի 16-ի հանրաքվեին, որից հետո իրականացնել աշխատանքներ։ Նա միևնույն ժամանակ նշել է, թե կփորձեն մինչ այդ կապի մեջ մտնել թուրքական իշխանությունների հետ պատրիարքի ընտրության կազմակերպման հետ կապված նրանց վերաբերմունքը ճշտելու։

Դիտվել է՝ 498

Մեկնաբանություններ